Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, ուղեւորվում Է Վիլնյուս
Նմանատիպ
Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին կուղեւորվի Լիտվա՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նախագահի վարչակազմի մամուլի ծառայության պետ Թինաթին Մժավանաձեն:
«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին, ծրագրված Է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Վրաստանի նախագահի խորհրդական, արտաքին հարաբերությունների քարտուղար Իվանե Մաճավարիանին լրագրողներին հայտնել Է, որ Մարգվելաշվիլին գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Ֆրանսիայի իր պաշտոնակցի, ինչպես նաեւ Վրաստանի գործընկեր երկրների այլ ներկայացուցիչների հետ:
«Կարեւոր Է Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ, որը տեղի կունենա Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Կարեւոր Է, որ Ֆրանսիան դրանով իսկ իր աջակցությունն Է հայտնում Վրաստանի եվրաինտեգրացմանը: Հանդիպումներ կանցկացվեն նաեւ գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի ներկայացուցիչների հետ ինչպես բազմակողմ, այնպես Էլ երկկողմ ձեւաչափով»,-հավելել Է Մաճավարիանին:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել Է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի կառավարության որոշումը չի ազդի այդ հարցում Վրաստանի դիրքորոշման վրա:
«Մենք կուղեւորվենք Վիլնյուսի գագաթնաժողով, կնախաստորագրենք համաձայնագիրը եւ կնախապատրաստվենք 2014 թվականին համաձայնագիրն ստորագրելուն»,-ասել Է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի որոշումն ափսոսանք Է առաջացնում, բայց այն չի ազդի Վրաստանի որոշման վրա»: «Մենք հաշվի կառնենք այն, ինչը Ուկրաինային բերեց այդ որոշման»,-հավելել Է Զալկալիանին:
Իր հերթին Վրաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել Է, որ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում նոյեմբերի 28-ին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Եվրամիության քաղաքացիական առաքելություններին եւ ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության վերաբերյալ:
Վրացական կողմից համաձայնագիրն ստորագրելու Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն, իսկ Եվրամիության կողմից՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Համաձայնագիրը Վրաստանին հնարավորություն կտա ներգրավվելու ճգնաժամային իրավիճակների կարգավորման այն գործողություններում, որոնք իրականացվում են ԵՄ-ի հովանու ներքո, եւ դրանով իսկ իր ավանդը ներդնելու աշխարհի անվտանգությանն աջակցելու գործընթացում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում