Կանադայում կայացել է Արցախի վերաբերյալ անգլալեզու ճամփորդական ուղեցույցի շնորհանդեսը
Նմանատիպ
Կանադայում ՀՀ դեսպանությունը նոյեմբերի 23-ին կազմակերպել է Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ’ համալրված հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ներկայացրել է հյուրին եւ կարեւորել Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ համապարփակ անգլալեզու ուղեցույցի առկայությունը:
Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես է եկել Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մեթյու Քարանյանը, որը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Կանադայում գտնվելու ընթացքում Մեթյու Քարանյանն իր ուղեցույցը հանրությանն է ներկայացրել նաեւ Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում