Իրանը պատրաստ Է «Ժնեւ-2» խորհրդաժողովին մասնակցել առանց նախապայմանների. Զարիֆ
Նմանատիպ
Իրանը պատրաստ Է առանց նախապայմանների մասնակցել Սիրիային նվիրված «Ժնեւ-2» հաշտության խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
«Մեր պատկերացմամբ՝ «Ժնեւ-2»-ին մասնակցելը կարեւոր ներդրում Է Սիրիայի հարցի կարգավորման գործում, մենք քանիցս հայտարարել ենք, որ եթե մեզ հրավիրեն, ապա մենք կմասնակցենք առանց նախապայմանների»,-գործակալությունը մեջբերել Է Զարիֆի խոսքը:
Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ Ժնեւում Սիրիային նվիրված հաշտության խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին: Դր հետ մեկտեղ չպարզված Է մնացել՝ Թեհրանը մասնակցելու Է արդյոք խորհրդաժողովին:
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահամին նշել Է, որ խորհրդաժողովի մասնակիցների ստույգ կազմը դեռ քննարկվում Է, իսկ Իրանը եւ Սաուդյան Արաբիան հնարավոր մասնակիցների թվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում