Վահրամ Շահինյանը ԼՂՀ գլխավոր դատախազին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ
Նմանատիպ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը Դատախազության օրվա առթիվ շնորհավական ուղերձ է հղել ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Արշավիր Ղարամյանին: Ուղերձում մասնավորապես, ասված է.
«Հարգարժա´ն Արշավիր Սուրենի,
ՀՀ հատուկ քննչական ծառայության և անձամբ իմ անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մասնագիտական տոնի’ 89- ամյակի կապակցությամբ:
Արցախի պետականության ամրապնդման ու զորացման գործում Դատախազությունն իր առանցքային դերակատարությունն ունի, որի ամենօրյա սկզբունքային ու հետևողական աշխատանքից է կախված հանրապետությունում օրինականության պահպանումն ու հասարակության անվտանգության ապահովումը: Ավելի քան համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և աշխատանքային հարուստ փորձը, բարձր արհեստավարժությունը, մարդկային ու բարոյական որակները կխթանեն դատախազության առջև դրված լուրջ ու պատասխանատու խնդիրների իրագործմանը:
Ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ, հարգարժա´ն Արշավիր Սուրենի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և բոլոր մտահղացումների ու նախաձեռնու թյունների իրականացում’ ի շահ Լեռնային Ղարաբաղի, իսկ արցախյան ժողովրդին’ տևական առաջընթաց, խաղաղ երկինք ու բարեկեցություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում