Իրանի նախագահն առաջարկել Է բարենորոգել Տնտեսական համագործակցության կազմակերպությունը
Նմանատիպ
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) ընդգրկուն բարեփոխումների կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով ՏՀԿ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստում:
«Անհրաժեշտ Է պայմաններ ստեղծել, որպեսզի միջազգային այս կազմակերպությունը կարողանա համապատասխանել նրա մասնակից երկրների շահերին»,-նշել Է Ռոուհանին, հավելելով, որ «տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը ՏՀԿ-ի պետություններին կարող Է պաշտպանել միջազգային տնտեսական ցնցումներից»:
Նա նաեւ ընդգծել Է, որ «առեւտրի ոլորտում տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը կարող Է դրականորեն ազդել տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունն Իրանի, Թուրքիայի եւ Պակիստանի կողմից ստեղծվել Է 1985 թվականին՝ նպատակ ունենալով «տնտեսական, տեխնիկական ու մշակութային համագործակցության խորացումը տարածաշրջանում»: 1990-ական թվականների սկզբին ՏՀԿ-ին հարել են եւս յոթ պետություններ՝ Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում