Human Rights Watch-ը ապշած է Ալիևի նոր տիտղոսից
Նմանատիպ
Երբ ես լսեցի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «Լրագրողների բարեկամ» պարգեւ են հանձնել, մտածեցի, որ դա ապրիլմեկյան կատակ է: Այս մասին գրում է Human Rights Watch կազմակերպության փորձագետ Գեորգի Գոգիան:Նրա խոսքով’ իրեն հասկանալի չէ պարգեւի շնորհման տրամաբանությունը, քանի որ Ադրբեջանում անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ կոշտ քաղաքականություն է տարվում:
«Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումներ, ինչպես նաեւ ֆիզիկական ճնշում է իրագործվում: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին ոչ մի գործողություն չեն ձեռնարկում նրանց պաշտպանելու համար»,- գրում է Գոգիան:
Նա նշում է, որ միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար 7 լրագրողներ են ձերբակալվել: «Ադրբեջանում պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալված լրագրողներին, որպեսզի նախագահը արժանանա այդ պարգեւին», -հայտարարել է փորձագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում