Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը Իրանի հետ նոր հեռնկարներ է տեսնում
Նմանատիպ
Երեկ Թուրքիային էկոնոմիկայի նախարար Զաֆեր Գագլայան դրական է գնահատել Իրան և ‹‹վեցնյակի›› միջև ժնևյան պայմանավորվածությունները, նշելով, որ այն աննխադեպ հնարավորություններ կստղծի Թուրքիա-Իրան տնտեսական համագործակցության համար՝ հարաբերությունների խորացումը համարելով Թուրքիայի օրակարգի կարևոր բաղկացուցիչը,-գրում է FARS News-ը:
Թուրքիայի էկոնոմիկային նախարարը հավելել է, որ արևմտյան տերությունների կողմից Իրանի նկատմամբ սանկցիանների թուլացումը դրականորեն կադրադառնա Իրան-Թուրքիա տնտեսական հետագա համագործակցության վրա այն պարզ պատճառով, որ 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ սանկցիայի կիրառման հետևանքով զգալիորեն կրճատվել էր Թուրքիա ներմուծվող նավթի ծավալները:
Էկոնոմիկայի նախարարը հնարավոր է համարել, որ սանկցաիների բացակայության պայմաններում այսուհետ Թուրքիան հնարավորություն կունենան Իրանից մեծ քանակությամբ նավթ ներմուծել՝ ընդհուպ մինչև օրական 35.000 բարել, նշում է աղբյուրը: