Ադրբեջանական զորամասում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը ենթակա Աղջաբեդի շրջանում գտնվող N զորամասի պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը,  հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն այրվել է մեծ քանակությամբ զինվորական համազգեստ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հրդեհի բռնկման փաստը, սակայն դեռ չի հաղորդվում, թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում