ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը
27/11/2013 19:37
Նմանատիպ
Ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք-էջից:
Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում