Ռումինիայի նախագահը նպատակադրվել է միավորվել Մոլդովայի հետ
Նմանատիպ
Մոլդովայի հետ միավորումը պետք է դառնա Ռումինիայի արտաքին քաղաքականության երրորդ կարեւոր նախագիծը ՆԱՏՕ-ին անդամագրվելուց եւ Եվրամիությանը միանալուց հետո: Այդ մասին Ռումինիայի հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն:
«Մենք ցանկանում ենք ստեղծել միասնական պետություն»,- հայտարարել է Ռումինիայի նախագահը:
Բեսեսկուի ելույթը տեղ է ունեցել «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ պլանավորվում է համաձայնագիր նախաստորագրել Եվրամիության հետ Մոլդովայի ասոցացման մասին: Համաձայնագրի գլխավոր բաղադրիչը դառնալու է ԵՄ-ի հետ Մոլդովայի ազատ աառեւտրի գոտու ստեղծումը:
Ինչպես հաղորդել է Stirile TV հեռուստաալիքի կայքը, Բեսեսկուն պատրաստվող համաձայնագիրը Մոլդովայի առաջին քայլն է համարում եվրոպական ինտեգրացման տանող երկար ճանապարհին, ինչը կարող է նպաստավոր նախադրյալ դառնալ Ռումինիայի հետ հնարավոր միության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում