Ռուսաստանը կարող Է շահել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացումից. Շտեֆան Ֆյուլե
Նմանատիպ
Ռուսաստանը կարող Է շահել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել Է ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 28-ին:
«Բացատրելով համաձայնագրի ստորագրման նախապատրաստման հետ կապված դադարը՝ նախարարների կաբինետը եւ նախագահը նշում են Ռուսաստանի կողմից ձեռնարկված մի շարք միջոցների մասին: Բայց դրանք անհիմն են. Ռուսաստանը եւս կարող Է շահել համաձայնագրի ստորագրումից: Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում չկա մի այնպիսի բան, որը կարող Էր բացասաբար ազդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերն Է, եւ մենք ցանկանում ենք օգտագործել այդ գործընկերության ամբողջ ներուժը»,-ասել Է Ֆյուլեն:
Եվրակոմիսարն ընդգծել Է, որ Եվրամիության հետ ավելի սերտորեն համագործակցելու պատճառով գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա, գործադրվող ցանկացած ճնշում անընդունելի Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում