Վիլնյուսում տեղի Է ունեցել ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը
Նմանատիպ
Վիլնյուսում տեղի Է ունեցել Եվրամիության հետ Մոլդովայի ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Մոլդովայի կողմից ավելի քան 900-Էջանոց տեքստը ստորագրել Է արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացման նախարար Նատալյա Գերմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով մոլդովական հեռուստաալիքներին, որոնք հեռարձակում են իրականացնում Լիտվայի մայրաքաղաքից: Իսկ հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար Օկտավ իան Կալմիկը նախաստորագրել Է համաձայնագրի այն մասը, որը վերաբերում Է ԵՄ-ի ազատ առեւտրի գոտի Մոլդովայի մտնելուն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ նախաստորագրման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին, երբ փաստաթուղթը կստորագրեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Մոլդովան եւ ԵՄ-ն հույս ունեն Ասոցացման մասին համաձայնագիրն ստորագրել 2014 թվականի աշնանից ոչ ուշ՝ Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայիս մանդատի ընթացքում:
Այսօր ավելի վաղ ավարտվել Է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրման գործընթացը: Փաստաթղթի այն մասը, որը վերաբերում Է ԵՄ-ի հետ ասոցացմանը, ստորագրել Է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին, իսկ այն մասը, որը վերաբերում Է ազատ առեւտրին՝ Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:
Եվրամիության կողմից փաստաթուղթն ստորագրել են ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերի գլխավոր դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Ֆիլիպ Կուիսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում