Հայաստանը պատրաստ է անդամակցելու Եվրասիական միությանը.Կոնստանտին Կոսաչով
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միությանը պատրաստ Է անդամակցելու Հայաստանը. նա արդեն արել Է առաջին քայլերը, հերթի են կանգնած Ղրղզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ, հայտարարել Է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ Կազանում բացելով «Եվրասիական տնտեսական ինտեգրացում. նվաճումներ եւ խնդիրներ» միջազգային հասարակական համաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Եվրասիական տնտեսական միությունը պետք Է 2015 թվականի հունվարի 1-ից փոխարինի Մաքսային միությանը, որի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, իսկ Ուկրաինան ունի դիտորդի կարգավիճակ:
«Մենք պետք Է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեզի հարմարավետ լինի բոլորի համար՝ թե՛ երկրների գործող միության եւ թե՛ դրան միացող նոր անդամների համար»,- ասել Է Կոսաչովը:
Համաժողովում պլանավորված Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի, Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Թիմուր Սուլեմյանովի մասնակցությունը:
Կոսաչովի խոսքով՝ «լիագումար քննարկումներին կմասնակցեն տեսակամրջի միջոցով միացող հեռավոր հարթակները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մինսկում, Աստանայում, ինչպես նաեւ Երեւանում, Կիեւում, Բրյուսելում, Պեկինում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում