«Մենք թերագնահատել ենք ներքաղաքական իրադրության դրամատիզմն Ուկրաինայում». Եվրախորհրդարանի ղեկավար
Նմանատիպ
Եվրամիության հետ ասոցացումից Ուկրաինայի հրաժարվելը, ի թիվս այլ պատճառների, բացատրվում Է նրանով, որ Եվրամիությունը բավարար չափով պատրաստ չԷ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ երկրին: Այս գնահատականով նոյեմբերի 28-ին հանդես Է եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ մենք թերագնահատել ենք ներքաղաքական իրադրության դրամատիզմն Ուկրաինայում»,-հայտարարել Է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Շուլցի խոսքով՝ «Ուկրաինան տնտեսական եւ ամենից առաջ ֆինանսական առումով ծանրագույն ճգնաժամ Է ապրում ժողովրդավարության հաստատման պահից ի վեր»:
«Նրանց շտապ կարգով փող Է անհրաժեշտ, նրանք հուսալի գազամատակարարման խիստ կարիք ունեն»,-նշել Է Եվրախորհրդարանի ղեկավարը: Նրա տեսակետից՝ Եվրամիությունը պատրաստ չԷր Կիեւին օգնություն ցուցաբերել այն չափով, որքան որ Ռուսաստանը:
«Ճգնաժամ ապրող պետություններին օգնելը Եվրոպայում մեծ ժողովրդականություն չի վայելում»,-նշել Է Մարտին Շուլցը: «Իսկ Ուկրաինան ստանում Է, եթե նայենք Մոսկվայի առաջարկություններին, կարճաժամկետ օգնություն, որը մենք՝ եվրոպացիներս, այդ ձեւով չենք կարող կամ չենք ցանկանում տրամադրել», եւ «դա պատճառներից մեկն Է, որ կառավարությունը (Ուկրաինայի), գտնվելով այդ հսկայական ճնշման ներքո, վերջ ի վերջո որոշեց կոոպերացիայի գնալ Ռուսաստանի հետ», հավելել Է նա:
Իր հերթին, Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարել Է, որ Ռուսաստանը կարող Է շահել Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացումից: «Բացատրելով համաձայնագրի ստորագրման նախապատրաստման հետ կապված դադարը՝ նախարարների կաբինետը եւ նախագահը նշում են Ռուսաստանի կողմից ձեռնարկված մի շարք միջոցների մասին: Բայց դրանք անհիմն են. Ռուսաստանը եւս կարող Է շահել համաձայնագրի ստորագրումից: Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում չկա մի այնպիսի բան, որը կարող Էր բացասաբար ազդել Ռուսաստ անի վրա: Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերն Է, եւ մենք ցանկանում ենք օգտագործել այդ գործընկերության ամբողջ ներուժը»,-ասել Է Ֆյուլեն:
Եվրակոմիսարն ընդգծել Է, որ Եվրամիության հետ ավելի սերտորեն համագործակցելու պատճառով գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա, գործադրվող ցանկացած ճնշում անընդունելի Է:
Շտեֆան Ֆյուլեն նաեւ ասել Է, որ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որը ասոցացման համաձայնագրերի բաղկացուցիչ մասն Է, կարող Է կրկնապատկել «Արեւելյան գործընկերության» երկրներից Եվրամիություն կատարվող արտահանման ծավալը:
«Ազատ առեւտրի համաձայնագիրը կարող Է բերել «Արեւելյան գործընկերության» երկրներից Եվրամիություն իրականացվող արտահանման ծավալի կրկնապատկման՝ ներկայիս մոտավորապես 35 մլրդ եվրոյից մինչեւ ավելի քան 70 միլիարդ եվրո»,-նշել Է եվրակոմիսարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում