Ուկրաինան և ԵՄ-ն նախաստորագրել են միասնական ավիացիոն տարածքի ստեղծման համաձայնագիրը
Նմանատիպ
Եվրոպական միությունը և Ուկրաինան «Արևելյան գործընկերության» ծրագրի վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրել են միասնական ավիացիոն տարածքի ստեղծման համաձայնագիրը, որի տեքստը համաձայնեցվել է հոկտեմբերի 21-22-ին’ Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների 8-րդ փուլի արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի կայքը, միասնական ավիացիոն տարածքի ստեղծումն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև հանդիսանում է ապագա Ասոցացման համաձայնագրի առանցքային կետերից մեկը:«Համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Ուկրաինային ավիացիոն ոլորտում դառնալ գործընկերներ և ինտեգրել Ուկրաինային եվրոպական օդային տարածքին: Որպեսզի դա տեղի ունենա, Ուկրաինան պետք է իր օրենսդրությունը համապատասխանեցնի ԵՄ-ի չափանիշներին և կատարի ավիացիոն անվտանգության պահանջները»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ և տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիյմ Կալլասը:
Ուկրաինան կասեցրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը’ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում