Քեթրին Էշթնը Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում հույս է հայտնել
Նմանատիպ
Եվրամիությունը մոտալուտ առաջխաղացում Է ակնկալում Ուկրաինայի եվրաինտեգրացման շուրջ բանակցություններում: Այդ մասին ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել Է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի լիագումար նիստի սկսվելուց առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Միանգամայն պարզ Է, որ մենք ցանկանում ենք ամուր փոխհարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ: Դա երկու կողմերի շահերից Է բխում»,- ասել Է նա:
Էշթոնի խոսքով՝ վերջին ամիսներին Ուկրաինայի հետ անցկացված բանակցությունները լավ արդյունք են տվել: «Ես հուսով եմ, որ մենք առաջ կշարժվենք այնքան արագ, որքան հնարավոր Է»,- հավելել Է նա:
Իր հերթին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել Է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կայացած բանակցությունների ժամանակ իրենք պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել Բրյուսելում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում