Վրաստանը պատմական քայլ է անում. Մարգվելաշվիլի
29/11/2013 12:33
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դրական է գնահատել Վիլնյուսում իր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես նշել է նորընտիրՄարգվելաշվիլինի վրացական պատվիրակությունը հիացած է համաժողովի այսօրվա օրով:
«Մենք խոսել ենք հետագա համագործակցության և հաջորդ տարվա պլանների մասին: Ես և մեր ողջ պատվիրակությունը հիացած է այն փաստով, որ մենք քայլ ենք անում, որը շատ կարևոր է մեզ համար: Մեր հայրենակիցների ոչ մեկ սերունդ է պայքարել սրա համար »,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն եւ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երկու փաստաթուղթ են ստորագրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում