Ադրբեջանը և ԵՄ-ն վիզայի դյուրացման ռեժիմի համաձայնագիր են ստորագրել
29/11/2013 12:53
Նմանատիպ
Ադրբեջանը և ԵՄ-ն այսօր Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ԵՄ-ի’ ընդլայնման հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեի միջև:
Վիզային ռեժիմի դյուրացումը վերաբերում է առաջին հերթին գիտական աշխատողներին, ուսանողներին, բուժման նպատակով մեկնող քաղաքացիներին, պետական պաշտոնյաներին, ինչպես նաև անձանց, որոնք ԵՄ են գնում մարզական, մշակութային և հումանիտար միջոցառումների մասնակցելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում