Արցախի վարչապետը տնտեսական աճի ապահովման համար Մաքսային միությունից լուրջ ակնկալիքներ ունի

Մաքսային միությանն անդամակցությունը շատ կարեւոր է Հայաստանի եւ Արցախի զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Նա նշեց, որ կարող են լինել նաև խնդիրներ, խոչընդոտներ, բայց, ընդհանուր առմամբ, անդամակցությունից հետո դրական ազդեցությունն ավելի մեծ կլինի: «Կստեղծվեն նոր հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելու պարագայում կապահովվի տնտեսական աճ»,- ասաց նա’ հավելելով, որ առջեւում հսկայական աշխատանք կա կատարելու: «Նախ անհրաժեշտ է խոր հաշվարկ ունենալ, գնահատել ստեղծված նախադրյալները, հաշվի առնել խոչընդոտները եւ աշխատել դրանց վերացման ուղղությամբ »,- ավելացրեց Արցախի վարչապետը:

Մաքսային միությանը միանալու որոշման մասին Հայաստանի նախագահը հայտարարել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում: Հայաստանի անդամակցությունն ընթանում է արագացված ռեժիմով, հայ եւ ռուս փորձագետները աշխատանքներ են իրականացնում ճանապարհային քարտեզը գծելու շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում