Արևելյան գործընկերության երկրները բարեփոխումների դիմաց ֆինանսական օգնություն կստանան ԵՄ-ից
Նմանատիպ
«Արեւելյան գործընկերության» երկրները, ներառյալ Ուկրաինան, ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսական օգնություն կստանան «համապատասխան պայմանների ու բարեփոխումների կատարման» դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ: Եվրամիությունը նաեւ հասկանալ Է տվել, որ օգնության ծավալները կարող են մեծանալ այդ երկրների հետ ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հետո:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գագաթնաժողովի մասնակիցները նաեւ ողջունել են Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի եւ Եվրոպայի ներդրումային բանկի կողմից աջակցման ծրագրերի իրագործումը: Դրանց գործունեությունն ապագայում ուղղված կլինի բարեփոխումների օժանդակմանը եւ այնպիսի առաջնային ճյուղերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են՝ Էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Գագաթնաժողովի հռչակագիրը քաղաքական բնույթ Է կրում, ուստի այն չի բովանդակում կոնկրետ թվեր, բայց հայտնի Է, որ այդ ծրագրերի արժեքը հասնում Է տասնյակ միլիոնավոր եվրոյի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում