Մարգվելաշվիլին Վիլնյուսում խոսել է Սաակաշվիլու մասին
Նմանատիպ
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ արդեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ազատ քաղաքացի է և իրավունք ունի ապրել այնտեղ, որտեղ իրեն հարմար է: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որի ընթացքում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են , թե ինչու Սահակաշվիլին վերջին շրջանում չի ծրագ րում վերադառնալ հայրենիք:
Լրագրողները կասկածներ են հայտնել, թե Վրաստանի նոր կառավարությունը, հնարավոր է, ծրագրում է նախկին նախագահի նկատմամբ որոշակի քայլեր իրականացնել:
Ի պատասխան’ Մարգվելաշվիլին նշել է. «Որքանով ես պաշտոնապես տեղեկացված եմ ,Սահակաշվիլիի նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել: Այնպես որ նա ազատ պետության ազատ քաղաքացի է և իրավունք ունի գտնվել այնտեղ, որտեղ ցանկանում է»: Այլ մեկնաբանություններ Մարգվելաշվիլին չի կատարել: Ավելի վաղ Վրաստանում լուրեր էին տարածվել, թե Սահակաշվիլիի նկատմամբ իշխանությունները քրեական գործ են հարուցել Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Ժվանիայի մահվան գործի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում