Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ
30/11/2013 14:46
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայի ճգնաժամի մասին: Քերին Դավութօղլուի հետ քննարկել է առաջիկա վեց ամիսներին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սիրիայի ներկա իրավիճակի մասին’ քննարկելով սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին’«Ժնև-2-»ին ընդառաջ նախատեսվելիք քայլերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում