Ղրիմի պատգամավորնները քննադատել են Ուկրաինայում տեղի ունեցածը
Նմանատիպ
Ղրիմցի պատգամավորներն ուկրաինական ընդդիմությանը մեղադրել են բռնության եւ սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունների մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահության հայտարարության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 1-ին:
«Կիևում վերջին օրերի իրադարձությունները լուրջ տագնապ են առաջացնում մեր երկրի ապագայի համար: Սպառնալիքի տակ են դրված պետության քաղաքական եւ տնտեսական կայունությունը, նրա ամբողջականությունը եւ սահմանադրական կարգի բուն հիմքերը»,- ասված Է փաստաթղթում:
Նախագահության կարծիքով՝ «մի բուռ պոլիտիկաններ փորձում են զարգացման եվրոպական վեկտորի պայքարի պատրվակով երկրում զավթել իշխանությունը»: Ղրիմցի պատգամավորներին հատկապես վրդովեցնում Է «այն փաստը, որ ներկայիս Մայդանի առաջնորդները նույնն են, ինչ որ ինը տարի առաջ»: «Այդ քաղաքական սնանկներն իրենց դաշնակից են դարձրել նեոնացիստներին «Սվոբոդա» կուսակցությունից եւ խաղաղ ցույցերից անցել բռնի գործողությունների՝ զանգվածային անկարգությունների եւ պետական հիմնարկությունների զավթման»,- հավելել են պատգամավորները, հաղորդե լ Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում