Կեղծ ահազանգ. Մետրոպոլիտենի Բաղրամյան 21/1 հասցեի կայարանում պայթուցիկ չի հայտնաբերվել
02/12/2013 11:55
Նմանատիպ
ՀՀ ԱԻ նախարարությունում դեկտեմբերի 2-ին’ ժամը 10.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 21/1 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում