Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը
Նմանատիպ
Ուկրաինայի խորհրդարանում ընդդիմադիր երեք խմբակցությունների առաջնորդները պահանջում են Նիկոլայ Ազարովի գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն եւ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել են խորհրդարանում կայացած խորհրդակցության ժամանակ: «Դա մեր առաջին պահանջն Է: Երկրորդ պահանջը քաղաքական հալածանքների դադարեցումն Է, այսինքն՝ Յուլյա Տիմոշենկոյի եւ այն երեք ակտիվիստների ազատումը, որոնք ձերբակալվել են Կիեւում անցկացված ակցիայի ժամանակ»,- ասել Է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի’ Նա մերժել Է երկրի իարդրության շուրջ կլոր սեղան կազմակերպելու վերաբերյալ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակի նախաձեռնությունը: «Մենք արդեն նստել ենք կլոր սեղանի շուրջ, երբ պայմանավորվում Էինք եվրաինտեգրացման օրենքների մասին»,- նշել Է նա, հավելելով, որ ընդդիմության առաջնորդները աննպատակահարմար են համարում խորհրդակցությանն իրենց մասնակցությունը շարունակելը: «Մենք գնում ենք Մայդան, որովհետեւ շատ աշխատանք ունենք անելու»,- ասել Է խմբակցության ղեկավարը: Նա հայտնել Է, որ առաջիկա ժամերին ընդդիմադիրները կհանդիպե ն Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում