Կիևում ծեծի են ենթարկվել ավելի քան 40 լրագրողներ. ԵԱՀԿ
02/12/2013 20:36
Նմանատիպ
Ավելի քան 40 ուկրաինացի և օտարերկրյա լրագրողներ են ծեծի ենթարկվել Կիեւում բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Նրա խոսքով՝ լրագրողների մեծ մասի նկատմամբ բռնություն են կիրառել իրավապահ մարմինների աշխատակիցները:
Միյատովիչն կոչ Է արել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել բռնությունը լրագրողների նկատմամբ եւ այդ միջադեպերի անհապաղ հետաքննություն անցկացնել:
Դեկտեմբերի 1-ից Կիեւի կենտրոնական փողոցներում են մնում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք բողոքում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու եւ Անկախության Մայդանում ցուցարարներին ցրելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում