Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ողջամտությունը’ ղարբաղյան հակամարտությունը բացառապես բանակցությունների շրջանակներում լուծելու առումով: Այս մասին Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ասուլիսի ժամանակ նշելով, պետական այցով Հայաստան ժամանած Վլադիմիր Պուտինը նաև հայտնեց, որ որ Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիեևի հետ խոսել է Ղարաբաղի խնդրի մասին: ՌԴ Նախագահը հավելեց, որ իրեն հաճախ են հարցնում, թե Ռուսաստանն ինչ կանի, եթե պատերազմ սկսվի: «Այնպիսի տպավորություն է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մինչդեռ պետք է պատրրաստվենք խաղաղության, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ տարածաշրջանում արյուն թափվի»,- ընդգծեց Վլադիմիր Պուտինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին մանրամասները ներկայացրել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, միաժամանակ շնորհալակություն հայտնելով այն բանի համար, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում