Ադրբեջանը միջազգային որոնում է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ
03/12/2013 19:50
Նմանատիպ
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային որոնում են հայտարարել եւս մեկ թուրք ձեռնարկատիրոջ նկատմամբ: Այս մասին հայտնում է Ինտերպոլի պաշտոնական կայքը:Նշվում է, որ Թուրքիայի 60-ամյա քաղաքացի Մեթե Յուջեն մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու համար, եւ Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել: Մեթե Յուջեն Ադրբեջանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2013 թ. ընթացքում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային որոնում են հայտարարել արդեն մի քանի թուրք գործարարների նկատմամբ, որոնք Ադրբեջանում զբաղվել են բիզնեսով: Նրանք բոլորը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում