Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանումը
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարքեթինգի և տնտեսական գործառույթների վարչությունը 2013թ.-ի նոյեմբերին Նովոռոսիսկի նավահանգստից արտահանել է 84 հազար 820 տ հում նավթ, ինչը 51,3 տոկոսով փոքր է նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի հետ համեմատ:
Ըստ այդ տեղեկության’ նույն ամսին Սուպսա նավահանգստից արտահանվել է 161 հազար 498 տ նավթ, կամ 33,3 տոկոսով պակաս, քան նախորդ տարվա մոյեմբերին: Ադրբեջանական հում նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգստից այդ ամիս կազմել է 1 մլն 830 հազար 657 տ, ինչն էլ 25,2 տոկոսով մեծ է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից:
2013թ.-ի հունվար-նոյեմբերին Նովոռոսիսկից արտահանվել է 1 մլն 581 հազար 660 տ, Սուպսայի նավահանգստից’ 2 մլն 483 հազար 731 տ, Ջեյհանի նավահանգստից’ 18 մլն 280 հազար 943 տ նավթ:
Նովոռոսիսկի նավահանգստից նավթի արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 13,7 տոկոսով, Սուպսայի նավահանգստից’ 3,7 տոկոսով, Ջեյհանի նավահանգստից’ 1,4 տոկոսով:
Հում նավթի արտահանման ցուցանիշներն արտացոլում են ինչպես Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից, այնպես էլ ընդհանուր առմամբ Ադրբեջանից արտահանվող նավթի ծավալները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում