Եվրոպան արտահերթ ընտրություններ է պահանջում Ուկրաինայից
Նմանատիպ
Եվրապառլամենտի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար, գերմանացի քաղաքական գործիչ Էլմար Բրոքը հայտարարել է Ուկրաինայում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին:
«Կիևի ղեկավարությունը պետք է ամենայն լրջությամբ վերաբերվի ցուցարարների պահանջներին և երկրին համար բացի ԵՄ-ին ինտեգրվելու ուղին»,- այս մասին հայտարարել է Բրոքը գերմանական Deutschlandfunk ռադիոկայանաին տված հարցազրույցի ժամանակ:
Քաղաքական գործիչը նշել է, եթե դա կապված լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ, ապա ավելի լավ կլինի: «Գերմանական ալիքը» տեղեկացնում է, որ մինչ Պուտինի հետ վերջնական խոսակցությւոն ունենալը, Յանուկովիչը պատրաստ էր ստորագրելու ասոցիացման համաձայանգիրը:
«Մենք մի քանի նախապայմաննե էինք դրել կապված իրավական պետության նորմերին հետևելու, ընտրական իրավունքի հետ , քանի որ եվրոպական հեռանկարը դեմոկրատիան է և իրավական պետությունը»,- ասել է գերմանացին:
Ինչպս տեղեկացնում է «Regnum»–ը, օրերս Յանուկովիչը հայտարարեց, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ ասոցիացման համձայանագրի շուրջ տարվող բանակցությւոնները կվերսկսվեն: Նա նշել էր, որ հեռախոսային խոսակցությւոն է ունեցել Եվրահանձնաժողովի նախահգահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ, և մոտ ժամանակներս Բրյուսել կուղևորվի աշխատանքային խումբ:
Սակայն Եվրապառլամենտի Եվրոպական հարևանության քաղաքականության գծով մասնագիտացված պատգամավոր Վոլսկին նշել էր, որ Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր ԵՄ-ի հետ բանակցությունների շարունակման համար:
«Յանուկովիչն ընտրեց. Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր չի ստորագրվեց: Ուկրաինայում իշխանափոխություն է անհրաժեշտ’ իսկական պրոեվրոպական առաջնորդ»,- հայտարարել էր եվրախորհրդարանականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում