Սիրիան մերժել է Թուրքիայի օգնությունը
04/12/2013 13:03
Նմանատիպ
ՄԱԿ-ը ստացել է պաշտոնական Դամասկոսի համաձայնությունը տուժած շրջանների բնակչությանը հարևան երկրներից, բացի Թուրքիայից, մարդասիրական օգնություն կատարելու հարցում: Սիրիան հրաժարվել է օգնություն ստանալ Թուրքիայից: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերի գծով տեղակալ Վալերի Ամոսը:
Նրա խոսքով’ ՄԱԿ-ը օգնություն չի ցուցաբերի նաեւ Սիրիայի’ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններերին: «Դա պայմանավորված է այն բանով, որ Սիրիայի իշխանությունում անհանգստություն կա Թուրքիայի հետ սահմանակից այդ շրջաններում անվտանգության ապահովման հարցում»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում