Անդրկովկասում նոր իրողություն է ստեղծվել. Լավրով
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն պետք Է ընդունի Անդրկովկասի նոր իրողությունները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հարցին:
«Ռուսաստանի համար դրանք նոր պետություններ են: Սա նոր իրականություն Է Անդրկովկասում, որը հարկավոր Է ընդունել»,-նշել Է նա: Նախարարի խոսքով՝ Արևմուտքն արդեն սկսել Է գիտակցել այդ իրականությունը, քանի որ «Ժնևի կոնսուլտացիաների ընթացքում Հարավային Օսիայի ու Աբխազիայի ներկայացուցիչները նստում են Վրաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողքին»:
Ինչ վերաբերում Է նրանց սահմանների փշալարերին, ապա սահմանները պետք Է պահպանվեն, և առանձին տաք գլուխների պաղելու համեմատ հնարավոր Է, որ ապագայում այդ լարերն Էլ պետք չգան»,-ասել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը:
Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին, Լավրովն ընդգծել Է, որ Մոսկվան նպատակ ունի դրանք բարելավել: Նա նաև նշել Է երկու երկրների ժողովուրդների պատմական սերտ հարաբերությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում