ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Բաքու

Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Էրկ Ռուբինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, այցը կարճաժամկետ է, որի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում