Վրաստանի նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է
05/12/2013 13:12
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատավարձը կրկնակի բարձրացնում են, այժմ նա ամսական 4,5 հազար լարիի փոխարեն կստանա 9 հազար լարի՝ շուրջ 5 հազար դոլար:
Ինչպես դեկտեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել Է ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, ի տարբերություն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Մարգվելաշվիլիի ամսական աշխատավարձը լինելու Է նրա եկամտի միակ աղբյուրը:
«Նախագահի վարչակազմում զգալի փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում նաև աշխատակիցների կրճատում, ուստի ռեսուրսը միանգամայն բավարար կլինի կատարված աշխատանքի դիմաց վճարելու համար»,-ասել Է Խադուրին:
Նա նշել Է, որ ամսական 9 հազար լարի աշխատավարձից նախագահ Մարգվելաշվիլին առձեռն կստանա 7200 լարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում