Թուրքիայի նպատակը էներգետիկ միջանցք լինելն է. Յազիչ
Նմանատիպ
Թուրքիայի Առևտրի և մաքսային հարցերով նախարար Հայաթի Յազիչը Ստամբուլում կայացած Կասպիան երրորդ ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ցանականում է դառնալ էներգետիկ միջանցք:
«Էներգետիկ ոլորտում հետազոտությունները ցույց են տալիս, որ էներգետիկայի նկատմամբ պահանջմունքներրը մինչ 2030թ-ը կաճեն 60 տոկոսով: Եվրոպայի էներգետիկ պահնաջմունքները հաջորդ 20 տարիների ընթացքում կաճեն 45 տկոկսով: Բնական գազից կախվածությունը մինչ 2020թ-ը ներկայիս 51 տոկոսի փոխարեն կդառնա 70 տոկոս» ,- նշել է Յազիչը Ստամբուլում հիմնադրաված Կասպիան ռազմավարություն ինստիտուտի (HASEN) կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ:
Նախարարը նշել է, որ աշխարհի չմշակված նավթի պաշարների 72 տոկոսոը և բնական գազի 72 տոկոսը գտնվում է Կասպիան ավազանում, Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի Դաշնությունում, որոնք հարակից են Թուրքիային:
Այս իրավիճակում Թուրքիան կամուրջ է դառնում էներգետիկ պաշարներով հարուստ երկրների և էներեգտիկ ներկրումների վրա տարեկան 300 միլիարդ դոլար ծախսող Եվրոպայի միջև:
Ֆորումի բացման արարողության ժամանակ խոսեց նաև Ինստիտուտի տնօրենը Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը, Վրաստանի և Թուրքիայի բիզնես շրջանակների տարբեր ներկայացուցիչներ:
HASEN-ը Կասպաիան ֆորումում հրավիրում է մասնակցելու էներգետիկայի և միջազգային հարաբերությւոնների ոլորտի կարևորագույն դեմքերին’ նպատակ ունենալով քաղաքական և բիզնես աշխարհի ներկայացուցիչներից ռազմավարական նշանակության առաջարկներ պոկել էներգետիկայի, միջազգային հարաբերությունների, տնտեսության ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում