Թուրքական կայքը Super Mario-ի նախատիպը Աթաթուրքին է համարում
Նմանատիպ
Քեմալիզմի գաղափարները երեխաներին ներարկելու համար Թուրքիայի իշխանությունները օգտվել են նաեւ համակարգչային խաղերի միջոցով երեխաների ուղեղների վրա ազդելու մեթոդը: Դրա օրինակներից մեկն այն է, որ 1980-90-ական թվականներին Թուրքիայում ստեղծված Ateri կոչված համակարգչային խաղի հերոս Super Mario-ի նախատիպը, փաստորեն, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ, քեմալիզմի գաղափարախոսության հայր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Էքստրա վերսիոն» երգիծական կայքը:
Հրապարակելով Աթաթուրքի եւ Super Mario-ի լուսանկարները, կայքն ընդգծել է նրանց միջեւ առկա հետեւյալ նմանությունները. Mario-ն եւ Աթաթուրքն ունեն այնպիսի բեղեր, որը Քեմալն ուներ երիտթուրքերի «Իթթիհատ վե թերաքի» (Միություն եւ առաջադիմություն) կուսակցության գործիչ հանդիսանալու տարիներին: Նման բեղեր կրում էին բոլոր իթթիհատական ղեկավար անձիք:
Թուրքական կայքը հայտնում է, որ նույնիսկ համակարգչային խաղի Ateri անունն է խորհրդանշում քեմալիզմը: Այդ անվանման մեջ «At» նշանակում է ձի, «er»’ զինվոր, «Ateri»’ զինվոր’ ձիու վրա, հեծյալ: «Աթաթուրքն, ինչպես գիտեք, ունի այդպիսի լուսանկար»,- նշում է կայքը եւ բերում եւս մեկ ապացույց’ Super Mario-ի ճակատի M տառը, որը նշանակում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրք:
Թուրքիայում իսլամիստական հայացքներով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2003 թ. իշխանության գալուց հետո քեմալիզմից հրաժարվելու քայլեր են սկսել իրագործվել: Վերացվել է քեմալիզմի գաղափախարոսության պահապան բանակի’ երկրի կողմից իրականացվող քաղաքականությանը մասնակցելու դերը, Թուրքիայի շքանշանների վրայից հանվել է Աթաթուրքի դիմապատկերը, իսկ վերջերս էլ թուրքական մամուլում հոդվածներ են հայտնվել Աթաթուրքի’ իրականում հրեա գործարար Յոսի Կոհենը լինելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում