Ադրբեջանը 8-րդը կլինի ռուսական զենք գնող երկրների շարքում
Նմանատիպ
Ռուսաստանից 2013-2016 թթ-ին ամենաշատ գնող երկրների շարքում Ադրբեջանը կլինի 8-րդը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծական կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն:
Նրա խոսքով’ առաջիկա 2 տարիներին Ռուսաստանից ամենաշատը զենք կգնեն Հնդկաստանը, Իրաքը և Վիետնամը: Իսկ Չինաստանն ու Ալժիրը դուրս կգան 2005-2012 թթ-ին Ռուսաստանից ամենաշատ զենք գնող առաջին եռյակի ցանկից կգրավեն 5-րդ և 6-րդ շարքերը:
Փորձագետը նշել է, որ 2013-2016 թթ-ին Հնդկաստանը Ռուսաստանից գնած զենքի ծավալը կհասցնի 32,75 տոկոսի: 2055-2012 թթ-երին այդ ցուցանիշը կազմում էր 27,31 տոկոս: Իրաքին վաճառվող ռուսական զենքի ծավալը 0,54 տոկոսից կբարձրանա 9,87 տոկոսի, Վիետնամի համար այն 4,86 տոկոսից կաճի 8,92 տոկոսի:
Կենտրոնի տնօրենի կանխորոշմամբ, ընդհանուր առմամբ 2013-2016 թթ-երին Ռուսաստանն իր զենքի 51,24 տոկոսը կվաճառի Հնդկաստանին, Իրաքին եւ Վիետնամին: Վաճառվելիք զենքի եւ տեխնիկայի 32,54 տոկոսը բաժին կհասնի Չինաստանին, Վենեսուելային, Ալժիրին, Սիրիային, Ադրբեջանին, Բրազիլիային եւ Իրանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում