Ադրբեջանցիները զանգվածաբար աշխատանք են փնտրում Թուրքիայում
05/12/2013 17:39
Նմանատիպ
Թուրքիայի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով այդ երկրում աշխատանք փնտրող օտարերկրացիների 6 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներն են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azvizion.az լրատվական կայքը:
Վիճակագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում աշխատանք են փնտրում 210 հազար օտարերկրացիներ: Նրանց 33 տոկոսը Բուլղարիայի, 13 տոկոսը Գերմանիայի, 6 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Թուրքական secretcv.com լրատվական կայքի ղեկավար Օքան Թութունջուն հայտնել է, որ վերջին 4 տարիներին Թուրքիայում հաջողվել է աշխատանք գտնել միայն 64 հազար 279 օտարերկրացու: Նրա խոսքով’ 2013 թ-ին Թուրքիայում աշխատելու թույլտվության համար դիմել է 48 հազար 279 մարդ, որոնցից 13 հազար 524-ը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում