Եվրասիական միությունը ձևավորելիս անցյալից պետք է վերցնել ամենալավը. Պուտին
05/12/2013 19:24
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորելիս անհրաժեշտ Է օգտագործել անցյալի դրական փորձը մրցունակությունը մեծացնելու համար: Այս կարծիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է Համառուսական ժողովրդական ճակատի համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ինչ վերաբերում Է եվրասիական ուղղությանը, մենք պետք Է մեր անցյալից ընտրենք ամենայն լավը եւ արդյունավետը, որպեսզի մեծացնենք մեր ընդհանուր մրցունակությունը»,-ասել Է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն ինտեգրացիոն մյուս միավորումների, «մենք ունենք շատ առավելություններ»: «Դրանցից առաջինն ու գլխավորը ազգամիջյան հաղորդակցության լեզուն Է՝ ռուսերենը»,-հավելել Է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում