Եվրոպան հրաժարվում է վարկավորել Շահ Դենիսը
Նմանատիպ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «EBRD» հրաժարվել է հաստատել վարկերը, որոնք կապված են Ադրբեջանի էներգետիկ սեկտորի ֆինանսավորման հետ: Այս մասին տեղեկացնում է «Virtualaz.org կայքը:
Ռուսական «LUKOIL» նավթային կազմակերպությունը դարձել է այդ քաղաքականության հերթական զոհը: «EBRD»-ը հրաժարվել է 2013թ-ին ռուսական կազմակերպությանը ֆինանսավորում տրամադրել, որը ծախսվելու էր ադրբեջանական Շահ Դենիս հանքավայրում գազակոնդեսատորների գործարկման վրա:
Ինչպես նշված է «EBRD»-ի հաղորդագրության մեջ, բանկի տնօրենների խորհուրդը որոշել է «Lukoil Overseas Shah Deniz Ltd» (LSD) ընկերությանը կրեդիտներ տալու հարցը 2013թ-ի դեկտեմբերի 10-ից տեղափոխել 2014թ-ի հունվարի 15-ին:
Այդ նախագծում «LSD»-ի մասնաբաժինը 10 տոկոս է, և «EBRD» դեռևս քննարկում է կազմակերպության 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելը: «LSD» ընկերությունը 100 տոկոսով պատկանում է «LUKOIL Overseas»-ին: Շահ Դենիs նախագծի առաջին փուլի ընդլայնման համար անհրաժեշտ է 2128 միլիոն դոլար, որից «LSD»-ին բաժին է ընկնում 212,8 միլոն դոլարը:
Ավելի վաղ «EBRD-ը հետաձգել էր նաև Ադրբեջանի պտական նավթային գործակալությանը’ «SOCAR»-ին վարկ տրամադրելու հարցը, որը պետք էր նախագիծ իրականացներ Թուրքիայում:
Դրա հետ մեկտեղ Ստսմբուլում կայացած Կասպիան երրորդ ֆորումում BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցրեով տարածաշրջանային նախագահը’ Բիրելը, հյատարարել է, որ կողմերը մոտ են Շահ Դենիս նախագծի երկրորդ փուլի ներդրումային հարցերի վերջանական լուծմանը, և իրենք անհամաբերությամբ սպասում են, թե երբ է այդ հանքավայրից ադրբեջանական գազը հասնելու Եվրոպա:
Բիրելը նշել է նաև, որ նախագծի առաջին փուլի արդյունքում սպասվում է 9 միլիարդ խորանարդ մետր գազի դուրս բերում: Իսկ նախագի երկրորդ փուլի գործարկման դեպքում սպասվում է 16 միլարդ խորանարդ մետր գազի ստացում, որը կտեղափոխվի եվրոպական շուկա:
«BP –ին այս նախագծի իրականացման վրա երկար տարիներ է աշխատել «SOCAR»-ի հետ, իսկ 2013 թ-ին գործընկերները Շահ Դենիսի երկրորդ փուլի իրականացման համար ծախսել են 2 միլիարդ դոլար»,- նշել է անգլաիական կազմակերպության ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում