Եվրոպան բացում է իր դռները թուրքերի համար
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում հայտարարել է, որ թուրքական կառավարությունն ու եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին կստորագրեն վիզային ռեժիմի հանելու մասին պայմանագիր, որով Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզա ստանալու ճանապարհորդեն Եվրոպայում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Նա նշել է, որ պայմանագրի կնքումը պատմական կաևորագույն իրադարձություն է Թուրքիայի ժողովրդի’ եվրաինտեգրացման ճանապարհին:
«Թուրքիայի և ԵՄ-ի իշխանությունների գործադրած համառ ջանքերից հետո մենք համաձայնության ենք եկել վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյա »լ,- հայտարարել է Անկարայի համար մեկ դիվանագետը:
Ի պատասախան’ Անկարան սպասում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայից Եվրոպա գնացած անօրիանական միգրանտները հետ կուղարկվեն:
Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը դրական անդրադարձ կունենա անդամակցության շուրջ բանակցությունների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում