Ասոցիացման համաձայնագիրը կազդի Ջավախքի վրա ևս. վրացագետ
Նմանատիպ
Վրաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն անուղղակիորեն կազդի Ջավախքի, և այդ երկրի զարգանալուն զուգահեռ բարեփոխումները կանդրադառնան նաև ջավախահայերի վրա: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նա հիշեցրեց, որ Վիլնյուսում Վրաստանը նախաստորագրած համաձայնագիրը բաղկացած է 1000 էջից: Համաձայնագիրը ներառում է տարբեր ոլորտներում բ արեփոխումների մասին դրույթներ:
Մելիքյանը նշեց, որ հիմնական շեշտը դրված է տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների վրա՝ ապահովելու տնտեսական աճը:
«Եթե Վրաստանն ավելի ժողովրդավար դառնա, Ջավախքն ավելի ժողովրդավար կլինի: Եթե տնտեսապես Վրաստանը զարգանա, այդ բարեփոխումները կազդեն նաև բոլոր շրջանների վրա, նաև Ջավախքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մելիքյանը:
Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են Ասոցացման համաձայնագիրը: Նախատեսվում էր, որ Հայաստանը նույնպես կնախաստորագրի այդ համաձայնագիրը, սակայն Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում