Մեդվեդևը վարչապետ կլինի այնքան ժամանակ, որքան Պուտինն է ցանկանում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պատրաստվում Է պաշտոնավարել այնքան, որքան կկարողանա եւ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ Է համարում նախագահը:

«Ինձ դուր Է գալիս այն, ինչով ես զբաղվում եմ: Սա հետաքրիր աշխատանք Է»,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաընկերություններին տված հարցազույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ դրանով զբաղվել, քանի դեռ կա նախագահի համապատասխան որոշումը, ես կզբաղվեմ այս աշխատանքով, որովհետեւ այն շատ կարեւոր Է, բարդ, թեեւ ոչ այնքան ժողովրդականություն վայելող»,- ընդգծել Է Մեդվեդեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում