Ադրբեջանում կդդարեցվեն արտսահմանյան որոշ կազմակերպությունների գործունեությունը
06/12/2013 15:03
Նմանատիպ
Ադրբեջանում կարգելվի արտասահմանյան երկրների’ ոչ կոմերցիոն կազմակերպությունների բաժանմունքների եւ ներկայացուցչությունների գործունեությունը, որոնք գրանցում չեն անցել եւ մտցված չեն պետական ռեգիստր:
Դրա հետ կապված’ նախատեսվում է հատուկ լրացում կատարել Ադրբեջանի «Պետական գրանցման եւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում:
Այդ լրացման համաձայն’ որոշակի օրենսդրական պատասխանատվության կենթարկվեն Ադրբեջանի տարածքում գործող արտասահմանյան երկրների’ առանց գրանցման եւ պետական ռեեստր չմտած ոչ կոմերցիոն կազմակերպությունների բաժանմունքներն ու ներկայացուցչությունները:
Նախատեսվում է փաստաթուղթը Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ընթացիկ նստաշրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում