Լեֆորը վերահաստատել է Արցախի խնդրի լուծմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը
Նմանատիպ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Լեֆորին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի և երկու երկրների նախագահների վերջին հանդիպման վերաբերյալ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել հակամարտող կողմերին հիմնախնդրի լուծման հարցում:
Կիեւում Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ եւս քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում