Վիկտոր Յանուկովիչը ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով չեղյալ Է հայտարարել այցը Մալթա
06/12/2013 17:55
Նմանատիպ
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի ներքաղաքական հարցերի վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտության կապակցությամբ չեղյալ Է հայտարարել այցը Մալթա, որը պլանավորված Էր դեկտեմբերի 9-10-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը:
«ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշում Է ընդունել հետաձգել հաջորդ շաբաթ պլանավորված պաշտոնական այցը Մալթայի Հանրապետություն, ինչը կապված Է ներքաղաքական հարցերի վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտության հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ վերջին չորս օրերին Յանուկովիչն այցով գտնվում Էր Չինաստանում, որն ավարտվել Է այսօր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում