Կոնգրեսական Քենեդին սատարում է Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին (դեմոկրատ, Մասաչուսեթս) միացել է Ներկայացուցիչների պալատի’ «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» 227-րդ բանաձևին: Օրինագիծը կոչ է անում վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ԱՄՆ-ի մեղսակցությանը և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի դեռևս անպատժելի ոճրին տալ արդարացի գնահատական: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի’ «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության համաձայն’ Հայ դատի Մասաչուսեթսի ակտիվիստներ Գրեգ Քանարյանը և Ջոն Դաղլյանը հանդիպում են ունեցել կոնգրեսական Քենեդու հետ’ արծարծելով հարցերի լայն շրջանակ: Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի հետևողական աջակցությունը հայկական հարցերին, հստակ դիրքորոշումը 227 բանաձևի, հայ որբերի գորգի, Թուրքիայում հայկական եկեղեցիների ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, հայ-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ: «Հավատարիմ իր ընտանքի ավանդույթներին’ ներկայացուցիչների պալատի անդամ Քենեդին իր նկատմամբ երախտիքի, գոհունակության զ գացողություն է առաջացնում հայկական հարցերի նկատմամբ ընդգծած աջակցության ու ջանքերի համար: Մենք պատրաստ ենք շարունակել սերտ համագործակցությունը կոնգրեսական Քենեդու հետ’ օժանդակելու նրա հայանպաստ գործունեությանը»,-ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ազգային և տարածաշրջանային առաջնորդ Սթիվ Մեսրոպյան:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 227-րդ բանաձևն ունի մոտ չորս տասնյակ աջակից: ԱՄՆ Ներկայացուցչիների պալատի արտաքին քաղաքականության և հատկացումների հանձնաժողովների առաջատար կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Այն 2013 թվականի մայիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Դեյվիդ Վալադոն (հանրապետական’ ընտրված Կալիֆորնիայից), Ադամ Շիֆը (դեմոկրատ’ ընտրված Կալիֆորնիայից), Մայքլ Գրիմմը (հանրապետական’ ընտրված Նյու Յորքից) և Ֆրանկ Փալոնեն (դեմոկրատ’ ընտրվա ծ Նյու Ջերսիից):
Հետևեք մեզ նաև Telegram-ում