Կլիչկոն նախապայմաններ է դրել Յանուկովիչի առաջ
Նմանատիպ
Իշխանության հետ որևէ բանակցություններ չեն սկսվի, մինչև չկատարվեն երեք հիմնարար պահանջները, որոնք առաջ են քաշվել ցուցարար ընդդիմադիրների կողմից: Այդ մասին հայտարարել է “УДАР” ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար Վիտալի Կլիչկոն Ազգային դիամդրության շտաբում կայցած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջին պահանջը Մայդանում 14 ապօրինի ձերբակալվածների ազատ արձակումն է: Երկրորդը լրագրողներին և խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած մարդկանց պատժելն է: Երրորդը’ ներքին գործերի նյախարար Զախարչնեկոյի և Ազարաովի կառավարության հրաժարակնն է: Միայն դրանից հետո է հնարավոր այս ճագնաժամից դուրս գալու շուրջ քննարկումների սկելը»,- հայտարարել է Կլիչկոն:
“УДАР” շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել լրագրողներին, ովքեր օբեյկտիվորեն են լուսաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հասարակության համար շատ կարևոր է օբյեկտիվ տեղեկատվության ստացումը: Այսօր արդեն Ուկրաինայի Առաջին հեռուստաալիքի մի շարք աշխատողների գործից ազատել են’ նարնց բերանները փակելու համար: Մենք համոզված ենք, որ կկարողանանք ժամանակակից եվրոպական պետություն կառուցել, որտեղ կարևորագույն արժեքներից կլինեն մարդու իրավունքների հարգումը և խոսքի ազատությունը»,- ասել է Կլիչկոն: