Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 8-10 աստիճանով

Առաջիկա մի քանի օրերին ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին’ մերկասառույց և ցածր տեսանելիություն:

Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը , 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում’ ձյուն:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են, իսկ 12-ին սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 9-ին մայրաքաղաքում կգրանցվի -2 աստիճան, դեկտեմբերի 10-ին և 11-ին’ -3, դեկտեմբերի 12-ին կգրանցվի -2, իսկ 13-ին’+ 2 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում