Հայաստանում ադամանդի արտադրության բնագավառում արձանագրվում է շոշափելի աճ
Նմանատիպ
Հայաստանում ադամանդների արտադրության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,8 տոկոսով և կազմել 73 հազար 572 կարատ: Ոսկերչական արտադրանքի ծավալն ավելացել է 15,8 տոկոսով և հասել 879.6 կիլոգրամի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրում արտադրվել էր 49 հազար 478 կարատ ադամանդ և 759.7 կգ ոսկերչական արտադրանք: Միայն հոկտեմբերին արտադրվել են 6 հազար 614 կարատ ադամանդ և 61 կգ ոսկերչական իրեր:
2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված էր հասցրել Հայաստանում ադամանադագործության ոլորտին: Եթե 2000-ականների սկզբներին ընդհուպ մինչեւ 300 մլն դոլարի ապրանք էր արտահանվում, ապա ճգնաժամի տարիներին հայկական ձեռնարկությունները բավական ծանր վիճակում էին, եւ արտահանումը զգալիորեն նվազել էր: 2011թ. արդեն ոլորտը ոչ միայն դուրս էր եկել ճգնաժամից, այլեւ ավելացնում էր արտահանման ծավալները։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվող ադամանդների ծավալն աճել է 58 տոկոսով և կազմել 164 հազար 800 կարատ, որի կեսը գնել է Բելգիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում